ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բրիտանական կինոակադեմիան ընտրել է «Ստրկության 12 տարին»

Բրիտանական կինոակադեմիան ընտրել է «Ստրկության 12 տարին»
17.02.2014 | 16:21

Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարին» պատմական դրաման լավագույն ֆիլմի մրցանակ է ստացել կինոյի և հեռուստատեսության արվեստների բրիտանական ակադեմիայի կողմից, որին նվիրված միջոցառումը տեղի է ունեցել կիրակի օրը, Լոնդոնում:

Ֆիլմում խաղալով Չիվիտել Էջիոֆորի գլխավոր դերը՝ Մակքուինը հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում:
Լավագույն բրիտանական ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնիի «Գրավիտացիան», որը մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի, տեսողական ազդեցության, օպերատորական աշխատանքի, ձայնի և երաժշտության համար:
«Լավագույն ֆիլմ՝ օտար լեզվով» անվանակարգում հաղթել է Պաոլո Սորենտինոյի «Հոյակապ գեղեցկություն» ֆիլմը, իսկ լավագույն փաստավավերագրական ֆիլմ է ճանաչվել «Սպանության ակտը»:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ